«Սերունդների հանդիպում» Նախագիծ

«Ձմեռային ազգագրական փառատոնի» երրորդ շաբաթը` «Սերունդների հանդիպում» նախագծով կլինենք կրթահամալիրի Ավագ դպրոցում: Բարեկենդանի տոնին ընդառաջ կսովորենք «Աս տարի» պարերգը:

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 3.1 դասարանի ճամբարականներ:

Պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Նելլի Կարապետյան:

Կոնդի մերկացած պատերը

Այսօրվա սեմինարը նվիրված էր Երևանի հին թաղամասներին: Մեր փոքրիկ խմբով եղանք Կոնդ թաղամասում ՝ շրջեցինք և նկարեցինք փոքրիկ և քանդված տները,աղտոտված բակերը, լքված տարածքները: Ցավով և մեծ հիասթափությամբ պե՛տք է նշեմ բնակիչների այլայլված հայացքները և խղճուկ ապրելակերպը:Դժգոհությամբ արտահայտած խոսքերը ՝ «աղջիկներ ջան ի՛նչ եք նկարում ,մեկա պետք է քանդեն»: