Չարենցյան հաճելի օր

Այսօրվա սեմինարը հետաքրքիր էր իր բնույթով՝  Չարենցյան ընթերցումների օր, հենց Ե. Չարենցի ծննդյան օրը:Ճամփորդություն դեպի  Ավան, քայլք Ավանի հին ու խոնարհված եկեղեցիներ՝ սբ. Հովհաննես, սբ. Կաթողիկե: Չարենցյան ոգին և շունչը անչափ էր, Տիարի ուղեկցությամբ վայելեցինք օրը՝ լսեցինք պատմություններ Տիարի կողմից, տեսանք շատ բաներ,որ չէինք ցանկանա տեսնել, ապշեցինք մարդկային անտարբերությունից, անտեղյակությունից. Ինչևէ լիարժեք զգացինք թթվածնի ներկայությունը, մեծ և հարուստ հոգևոր պաշար վերցրեցինք և ինչու՛ ոչ  նաև շատ բան հասկացանք այդ երեք ժամվա ընթացքում: