Գուշակիր եթե կարող ես

Ուրբաթ օրը շա~ատ հետաքրքիր օր էր: Մեկնարկվեց «Գուշակիր եթե կարող ես» նախագիծը,որը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին: Իրականում երեխաները այնքան ոգևորված էին,որ չէինք զգացել ,թե ինչպես էր անցել ժամանակը: Ավելին տեսանյութում:

Խաղ-նախագիծ գուշակիր եթե կարող ես

Խաղի կանոններ՝

  1. Բաժանվում են խմբերի և փոխանցում են բառերը առաջին խմբի խաղացողներից մեկին:
  2. Խաղացողի նպատակն է թիմակիցներին բացատրել բառը,առանց կանոնները խախտելու:
  3. Բառերը բացատրելի չի թույլատրվում օգտագործել նույնարմատ բառերը և թարգմանությունները:
  4. Եթե բացատրելու ընթացքում գուշակողները ասել են բառի արմատը,այն կարելի է օգտագործել:
  • Խաղի նպատակը հետևյալն է՝ բարձրացնել երեխաների մտքի ճկունությունը
  • Խնդիր՝ բացահայտելո նրանց անհատական կարողությունները
  • Արդյունք՝ երեխաները կսովորեն լսել միմյանց, խաղալ թիմային խաղեր, որի արդյունքում կբարձրանա երեխաների մտքի ճկունությունը:

Նախագիծը երկարատև է,շաբաթը մեկ օր: Մասնակիցներ՝ երկարօրյայի ճամբարականներ,երկրորդ և երրորդ դասարանցիներ:

 

Շախմատի եզրափակիչ փուլ

20181020_085643

Հոկտեմբերի 19-ին Կրթահամալիրի Շախմատի Ուսումնական Կենտրոնում տեղի ունեցավ շախմատի ամենամյա աշնանային առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ իրենց տարիքային խմբում ընտրական փուլը հաղթահարած սովորողները մասնակցեցին եզրափակիչ խաղին։
Արևելյան դպրոց 1-ին տեղ:

Հարավային դպրոց 2-րդ տեղ

Արևմտյան դպրոց 3-րդ տեղ

Հյուսիսային դպրոց 4-րդ տեղ

20181020_085705