Ճամփորդները

Հագեցած հինգշաբթի ունեցանք:Օրը սկսվեց թթուդրիկի ծեսի արարողությամբ,որից հետո գեղեցիկ լրացումներ եղան  Հրազդանի կիրճում: Ճամփորդական նախագիծը մեզ տարավ դեպի Հրազդանի կիրճ և քայլերթով հասանք մանկական երկաթուղի:Ճանապարհին երգեցինք,զբաղվեցինք արդեն իսկ հաճույք դարձած միջավայրի խնամքով:Երեխաները հստակ պատկերացում կազմեցին իրենց այցելած վայրից, և շատ գոհ վերադարձանք դպրոց: