Ամանորյա փաթիլներ 1-ին մաս

Այսօր սկսեցինք ամանորյա զարդերի պատրաստումը և սկզբի համար ընտրել ենք փաթիլների պատրաստումը: Գործընթացը հետևյալն է՝ դպրոցի տարածքից ընտրում ենք բարակ և երկար ճյուղեր, այնուհետև կտրատում և հավասարեցնում ենք, որից հետո ներկում և սպասում ենք չորանա: Վերջնական արդյունքը կստանանք վաղը: